04 07 2018

Գեներալ-գնդապետի կալանավորումն անբարոյական, անհիմն որոշում է. պահեստազորի գնդապետ

Գեներալ-գնդապետի կալանավորումն անբարոյական, անհիմն որոշում է. պահեստազորի գնդապետ

Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի նկատմամբ ՀՔԾ-ի ու դատարանի նման որոշումը ապտակ է մեր բանակին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, Գեներալ-գնդապետին, ով անցել է Արցախյան ազատամարտ, 17 տարի գլխավոր շտաբում ծառայություն է անցկացրել, կալանավորման որոշումն անբարոյական, անհիմն որոշում է:

հասարակության մեջ, Վոլոդյա Հովհաննիսյանի խոսքով, փորձում են տպավորություն ստեղծել, թե մենք ունեցել ենք միայն թալանչի գեներալներ, կաշառակեր, ստոր սպաներ. «Մենք հեղաշրջումից հետո միայն դա ենք տեսնում։ Բոլորը վատն են բանակում, բայց չգիտես՝ ինչու, այդ բանակը հաղթել է։ Չգիտես՝ ինչու, այդ վատ գեներալները, սպաները կռվել են և հաղթել են, հիմա դարձել են շատ վատը»:

Ընդ որում, ըստ Հովհաննիսյանի, բանակի բարոյական կերպարը ոչնչացնող որոշումներ են կայացնում հիմնականում այն մարդիկ, ովքեր բանակում չեն ծառայել, բանակն ատում են:

Վոլոդյա Հովհաննիսյանն, որը 2008 թվականին զորամիավորման հրամանատարի տեղակալ էր, ասաց, որ մարտի 1-ի վերաբերյալ տեսանյութերում երևում է ըմբոստ ժողովուրդ՝ լոմերով զինված, ովքեր հարձակվում են ոստիկանների վրա, իսկ նրանց ուղորդում է Նիկոլ Փաշինյանը. «Ստացվում է, որ նրանք հանցագործ չեն, նրանք կարող են ջարդել- փշրել: Նրանց կարելի է ամեն ինչ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ