02 07 2018

Շուկայի վերահսկողության տեսչական ծառայության պետն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

Շուկայի վերահսկողության տեսչական ծառայության պետն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական ծառայության պետ Լևոն Խալիկյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Հարգելի' ընկերներ և գործընկերներ, հայտնում եմ, որ աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել: 

Համատեղ նվիրական և կառուցողական աշխատանքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակազմին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ՀՀ կառավարության գործընկերներին և բոլոր այն մարդկացն, ում հետ այս յոթ տարիների ընթացքում աշխատել եմ:

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում նաև ԶԼՄ ներկայացուցիչներին: Հաջողություն եմ մաղթում բոլորին և մինչ նոր հանդիպում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ