Մեքսիկայում հուլիսի 1-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթել է «Միասին կերտենք պատմություն» ձախակողմյան ուժերի կոալիցիայի թեկնածու Անդրես Մանուել Լոպես Օբրադորը: Համաձայն Tass-ի՝ նա նախնական տվյալներով հավաքել է ձայների մոտ 54 տոկոսը:
Նրա 3 մրցակիցներն ընդունել են պարտությունը:
Ամենամոտ մրցակից Ռիկադրո Անայան հավաքել է մոտ 23 տոկոս ձայն:
Նշենք, որ ընտրական ու նախընտրական շրջան աչքի ընկավ մահաբեր իրադարձություններով:
Քարոզարշավի առաջին օրից մինչև ընտրության օրը սպանվեց 133 քաղաքական գործիչ:
Սա ընդունված է համարել Մեքսիկայի՝ պատմության մեջ ամենադաժան ընտրությունները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը