27 06 2018

Լապշինը Վաշինգտոնում հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

Լապշինը Վաշինգտոնում հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկար ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ և գրել. «Վաշինգտոնում պատահաբար հանդիպեցի Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին, որը զարմանալիորեն բաց և ուրախ անձնավորություն է, առաջին դեմքերին բնորոշ ձևականություններ չունի»:

Բլոգերը նաև գրում է, թե ադրբեջանական լրատվամիջոցներում կհայտնվեն հետևյալ  բովանդակությամբ հայտարարություններ. «Լապշինն ինքն իրեն հանձնեց: Հաղթանակած Նավթաստանի հետախուզությունը որսացել է նախագահի հետ արված լուսանկար, դա նշանակում է, որ նա հաստատ փող է ստացել դաշնակներից»:

Հիշեցնենք, որ Լապշինն Ադրբեջանի պահանջով Բելառուսում ձերբակալվել էր Արցախ այցելելու համար, տեղափոխվել Ադրբեջան, դատապարտվել ազատազրկման, ապա՝ ներման արժանացել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ