Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները հունիսի 27-ին կժամանեն Երևան՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի 38-րդ նիստին:
Համաձայն ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի՝ Երևան կժամանեն Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդղուլիևը և Թուրքիայի ԱԳՆ բազմակողմ տնտեսական հարաբերությունների պատասխանատու Օմար Քյուչուքը:
Ռոտացիայի համաձայն, նախագահությունը կազմակերպությունում կհանձնվի Ադրբեջանին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը