19 06 2018

Ֆելիքս Ցոլակյանի համար սպասելի էր Մանվել Գրիգորյանի տանը զենքի հայտնաբերումը



ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլկյանը հնարավոր է համարում, որ առանց իշխանությունների իմացության Մանվել Գրիգորյանը զբաղվեր թալանով:

Այս մասին պատգամավորն ասաց լրագրողների հետ զրույցում:

«Ինքը փակ գոտի եղել և կարողացել է մինչև հիմա անել: Եթե հետաքրքրված լինեին, կարող էին բացահայտել, բայց չեն հետաքրքրվել»,- ասաց նա:

Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ իր համար անսպասելի չէր զենքի հայտնաբերումը, սնունդի մասով անսպասելի էր. «Զենքի հետ կապված կարելի էր սպասել, որ զենք կարող է լինել, նաև անօրինական, բայց սննդի հետ կապված անսպասելի էր: Կռված մարդիկ են, գնացել են, եկել են ու զենք կարող էր լինել»:

Հիշեցնենք, որ խորհրդարանն անձեռնմխելիությունից զրկեց ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին՝ ԱԱԾ բացահայտումներից հետո:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ