ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դեռ վաղ է խոսել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման մասին:
Համաձայն ТАСС-ի՝ այս մասին Պեսկովն ասել է լրագրողների հետ զրույցում:
Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ծանոթացնելու հարցին, Պեսկովն ասել է. «Դա առաջին ծանոթությունն էր, դեռ վաղ է խոսել ինչ-որ շարունակության մասին»:
ՌԴ-ի, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման մասին վաղ է խոսել. Պեսկով
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտնեց, որ ծանոթացել է Իլհամ Ալիևի հետ՝ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը