08 06 2018

Պատգամավոր Մերուժան Սիմոնյանը վայր է դնում մանդատը և դուրս գալիս ԲՀԿ-ից

Պատգամավոր Մերուժան Սիմոնյանը վայր է դնում մանդատը և դուրս գալիս ԲՀԿ-ից

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մերուժան Սիմոնյանը հայտարարություն է տարածել, ըստ որի` հրաժարվում է ԲՀԿ անդամակցությունից և վայր է դնում մանդատը:

«Իմ կողմից՝ Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցնելու մասին մամուլում շրջանառված տեղեկությունների արդյունքում կարող է տպավորություն ստեղծվել, որ ես այս քայլն անում եմ այլ մարդկանց կողմից մարզպետ նշանակվելու պատճառով, բայց ո՛չ, ի գիտություն հայտնեմ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երկար դադարից հետո իշխանության մաս է կազմում, իսկ ես այս լուսավոր օրը հրաժարվում եմ նաև ռեյտինգային կարգով ստացած պատգամավորի իմ պաշտոնից, որը, ի դեպ, առավել բարձր պաշտոն է, քան մարզպետինը:

Ինձ համար երբևէ պաշտոն զբաղեցնելը ինքնանպատակ չի եղել, առաջնային են եղել իմ խիղճն ու սկզբունքները:

Այս պահին քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունեմ: Որոշումս կայացրել եմ Սյունիքի իմ ընկերների և թիմակիցների հետ քննարկման արդյունքում:

Անկախ այս ամեն ինչից, շարունակելու եմ լինել հայ մարդու կողքին, սյունեցու կողքին:

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր տարիների ընթացքում անշահախնդիր և անդավաճան եղել են իմ կողքին:

Շնորհակալ եմ թասիբով ղափանցիներին»,- ասված է հայտարարության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ