Կառավարության՝ հունիսի 8-ի նիստից հետո լրագրողների հետ կարճ զրույց ունեցան Սյունիքի և Արմավիրի նորանշանակ մարզպետները:
Մարզպետ Կարեն Համբարձումյանը սյունեցիներին կոչ արեց այլևս վախի զգացում չունենալ:
Ինչ վերաբերում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազդեցությանը, նորանշանակ մարզպետն ասաց. «Ոչ ոք չի կարող ինձ վրա ազդեցություն ունենալ»:
Հարցին, թե այլեւս ծեծկռտուքներ չե՞ն լինելու Սյունիքի մարզում, մարզպետը նշեց. «Եթե լինեն կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: Ես միանշանակ կլինեմ օրենքի կողքին կանգնած»:
Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն էլ ասաց, որ մասնագիտությամբ բժիշկ է և հիվանդություններ է կանխարգելում: Ասաց, որ նույն ոգով կաշխատի նաև մարզում:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը