Կառավարության այս ծրագիրը նման չէ նախորդ կառավարությունների ներկայացրած ծրագրերին, այլ ավելի շատ նման է քաղաքական հռչակագրի: Այս մասին նշվել է հունիսի 5-ին կայացած Հանրային խորհրդի նիստում, որը վարել է խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանը:
ՀԽ-ին հայտնում է, որ նիստի օրակարգի միակ հարցը վերաբերել է ՀՀ կառավարության ծրագրին:
Հանրային խորհրդի անդամները ներկայացրել են իրենց տեսակետները ծրագրի վերաբերյալ՝ մատնանշելով ինչպես դրական, այնպես էլ մտահոգիչ կողմեր:
Ընդհանուր առմամբ Հանրային խորհուրդը գտել է, որ կառավարության այս ծրագիրը նման չէ նախորդ կառավարությունների ներկայացրած ծրագրերին, այլ ավելի շատ նման է քաղաքական հռչակագրի, որտեղ կան նաև որոշ ճիշտ շեշտադրումներ տնտեսության զարգացման վերաբերյալ, բայց իբրև կառավարության ամբողջական ծրագիր՝ շատ ոլորտներ ու շատ խնդիրներ փաստաթղթում ներառված չեն:
Ինչ վերաբերում է ծրագրի մեջ դրված քաղաքական խնդիրներին, ապա Հանրային խորհուրդը գտել է, որ դրանք ընկած են մեր անկախ պետության գաղափարական հիմքերում, և դրանց իրագործումն անհրաժեշտ է մեր երկրի հետագա զարգացման համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը