26 05 2018

Ես խոստանում եմ չառաջադրվել երրորդ ժամկետում. Վլադիմիր Պուտին

Ես խոստանում եմ չառաջադրվել երրորդ ժամկետում. Վլադիմիր Պուտին

Ես միշտ հետևել եմ ՌԴ Սահմանադրությանը, որում ասվում է, որ երկու նախագահական ժամկետից ավելի չի կարելի ղեկավարել: Այդ մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ես միշտ խստորեն հետևել եմ և հետևում եմ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությանը: Սահմանադրությունում հստակ գրված է` ոչ ավելի, քան երկու ժամկետ անընդմեջ: Այժմ իմ երկրորդ ժամկետն է: Ինչպես հիշում եք, մինչ այդ ես երկու անգամ նախագահ էի, հետո թողել եմ նախագահի պաշտոնը, որովհետև Սահմանադրությունը թույլ չի տալիս երրորդ անգամ ընտրվել: Ահա և վերջ: Ես մտադիր եմ ապագայում էլ հետևել այս կանոնին»,- ասել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ