Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ խորհրդարանում տեղի համար կպայքարի 4 հայազգի թեկնածու․ քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը, նույն կուսակցության անդամ Լյուդմիլա Բյույումը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից Մարգար Եսայանը և ընդդիմադիր «Լավ» կուսակցության համահիմնադիրներից Էլմաս Կիրակոսը։ Այս մասին գրում է «Ակօս»-ը։ Փայլանն առաջադրվել է Դիարբեքիրից, մյուսները՝ Ստամբուլից:
Բացի Կարո Փայլանից, մյուսները, ընտրվելու դեպքում, Մեջլիսում կլինեն առաջին անգամ:
Հայասգի ակտիվ պատգամավոր Սելին Դողանին այս անգամ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը չի առաջադրել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը