24 05 2018

ՀՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների, քաղբանտարկյալների և Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելու մասին

ՀՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների, քաղբանտարկյալների և Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելու մասին

Եթե որոշվի, որ արտահերթ ընտրություններ պետք է լինեն, ապա  նախագահի պարտականությունը  կլինի այն, որ, իր լիազորությունների շրջանակում, անի ամեն ինչ, որ  ընտրությունները լինեն արդար: Այս մասին մայիսի 24-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Որպես երկրի նախագահ՝ պատասխանս հստակ է՝ արտահերթ ընտրությունների հարցը պետք է քննարկվի և լուծվի Ազգային ժողովում. պետք է թե պետք  չէ՝ կորոշեն երկու սուբյեկտներ՝ ժողովուրդը և այդ ժողովրդի կողմից ընտրված համապատասխան մարմինը` Ազգային ժողովը»,- շեշտեց նա:

Անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, որ շատ է խոսվում Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին, Արմեն Սարգսյանն ասաց. «Դիրքորոշումը շատ պարզ է և հստակ՝ ՀՀ-ում քաղաքական բանտարկյալներ չպետք է լինեն` երեկ, այսօր և վաղը: Ես ստացել եմ մարդու իրավունքների հետ կապված կազմակերպություններից որոշակի փաստաթղթեր, դրանք մոտ ժամանակներս կուղարկվեն ՀՀ կառավարություն, համապատասխան նախարարություններ, և  իհարկե, եթե Սահմանադրությունը լավ կարդացել եք, պետք է  սպասենք, որ ՀՀ կառավարությունը կամ վարչապետը որոշակի որոշումներ ընդունեն, եթե համաներման  հետ կապված որոշակի գնահատականներ  կան»,- ասաց նա: Լրագրողները նախագահից նաև հետաքրքրվեցին՝ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելը հեշտ է, թե ոչ:

Արմեն Սարգսյանն ասաց, որ հանձին Նիկոլ Փաշինյանի՝ իր համար հայտնաբերեց տաղանդավոր, շատ արագ աշխատող մարդու, և երկկողմանի ունեն հարգալից, կոնստրուկտիվ աշխատանքային հարաբերություններ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ