Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանն անժամկետ հացադուլ է հայտարարել, որը շարունակվում է արդեն 21 օր:
Չուքասզյանի պահանջը քաղբանտարկյալների ազատ արձակումն է: Նրա առողջական վիճակը փաստաբանը գնահատում է վտանգավոր:
Հիշեցնենք, որ Չուգասզյանը 2016 թվականի հուլիսից հետախուզման մեջ էր՝ քրեական գործի շրջանակներում: Նա մեղադրվում է զանգավածային անկարգություններ կազմակերպելու համար:
2018թ. ապրիլի 24-ին ընդհատակից դուրս գալով՝ այցելել էր Ծիծեռնակաբերդ, վերադառնալիս՝ ձերբակալվել:
Այնուհետև ազատ արձակվեց՝ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորների ստորագրություն-երաշխավորման հիման վրա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը