ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին: Այս մասին հաղորդում է BBC-ն: Թրամփը հանձնարարել ֆինանսների նախարարությանը վերականգնել պատժամիջոցները Իրանի նկատմամբ:
«Ցանկացած երկիր, որն օգնում է Իրանին միջուկային զենքի ձեռքբերման հարցում, ԱՄՆ-ի կողմից կարժանանա կոշտ պատժամիջոցների»,- ասել է Թրամփը:
Մի շարք երկրներ արձագանքել են ԱՄՆ նախագահի այս քայլին, մի մասը՝ բացասական տեսանկյունից:
Իրանի խորհրդարանի պատգամավորներն էլ այրել են ԱՄՆ-ի դրոշը:
Հիշեցնենք, որ Իրանի հետ միջուկային համաձայնագիրը նախագահ Բարաք Օբաման ստորագրել էր 2015-ին: Համաձայնություն էին կայացրել Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, ԵՄ-ն, Ռուսաստանը, Չինաստանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը