09 05 2018

ԱՄՆ-ն սերտ համագործակցություն է ակնկալում Հայաստանի նոր կառավարության հետ

ԱՄՆ-ն սերտ համագործակցություն է ակնկալում Հայաստանի նոր կառավարության հետ

Միացյալ Նահանգները շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին որպես Հայաստանի նոր վարչապետ: 

Համաձայն Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթը հայտարարել է. «Ակնկալում ենք սերտ համագործակցել Հայաստանի նոր կառավարության ու ժողովրդի հետ մեր երկրների միջև փոխադարձ շահավետ բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ առևտրի, ժողովրդավարության և օրենքի գերակայության աջակցության և տարածաշրջանային ու գլոբալ կայունության ապահովման ուղղությամբ»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը շնորհավորանքներ է ստացել Վրաստանից, Ղազախստանից, ՌԴ-ից, Արցախից:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ