Մայիսի 8-ին տեղի ունեցած ԱԺ հատուկ նիստում վարչապետ ընտրվեց միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
Նրան, ինչպես նախապես հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ՀՀԿ որոշմամբ, 11 հանրապետականներ են ձայն տվել՝ աջակցելով հաղթանակին:
Նրանք են՝
Մուրադ Մուրադյան
Շիրակ Թորոսյան
Գեներալներ
Մանվել Գրիգորյան,
Սեդրակ Սարոյան,
Միհրան Պողոսյան (ԴԱՀԿ նախկին պետ)
Ֆելիքս Ցոլակյան (մայիսի 1-ին ևս կողմ էր քվեարկել՝ ընդդիմանալով ՀՀԿ որոշմանը)
Ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորներ
Կնյազ Հասանով
Արսեն Միխայիլով
Գործարարի համբավ ունեցող պատգամավորներ
Արտակ Սարգսյան
Սամվել Ալեքսանյան
Արայիկ Գրիգորյան
Հիշեցնենք, որ Փաշինյանը վարչապետ ընտրվեց 59 կողմ, 42 դեմ ձայների հարաբերակցությամբ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը