04 05 2018

Մարիա Զախարովան՝ «Եղբայրական Հայաստանի ներքաղաքական խնդիրների» մասին

Մարիա Զախարովան՝ «Եղբայրական Հայաստանի ներքաղաքական խնդիրների» մասին

Ռուսաստանը նպակադրված է Հայաստանի հետ դաշնակցային փոխհարաբերությունների և հետագա ինտեգրացիոն համագործակցության ամրապնդմանը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան`անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:

«Մենք բազմիցս նշել ենք, որ հանդես ենք գալիս եղբայրական Հայաստանում գոյություն ունեցող ներքաղաքական խնդիրները երկրի սահմանադրության հիմքով, օրինական դաշտում, հանրապետության տարբեր քաղաքական ուժերի միջև կառուցողական երկխոսության միջոցով լուծելու օգտին։ Երկկողմ հարաբերությունները անփոփոխ կերպով ուղղված են հայ գործընկերների հետ հետ դաշնակցային փոխհարաբերությունների և հետագա ինտեգրացիոն համագործակցության ամրապնդման ուղղությամբ համատեղ աշխատանքի շարունակմանը»,–ասել է նա։

Նա նաև պատասխանել է հարցին` որքանո՞վ է հնարավոր ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացումը ՀՀ նոր վարչապետի օրոք: Մասնավորապես, նա նշել է, որ Հայաստանն այժմ բարդ քաղաքական ժամանակներ է ապրում, պետք է սպասել, որ իրավիճակը քաղաքական ոլորտում կայունանա վերջնականպես, և ժողովուրդը, քաղաքական ուժերը իրավական դաշտում որոշեն ղեկավար մարմինների կազմը, որից հետ կորոշվի արտաքին քաղաքական ուղեգիծը, որի խնդիրներից մեկն է ԼՂ հակամարտության կարգավորումը:

Նա նաև հավելել է, որ այդ հարցում Ռուսաստանը հետևողական է և կշարունակի այսուհետ ևս իր աջակցությունը ցուցաբերել կողմերին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ