03 05 2018

Իրավիճակը վերջնականորեն լուծված չի լինի, եթե արտահերթ ընտրություններ տեղի չունենան. Նիկոլ Փաշինյան



Վարչապետ պետք է դառնամ առանց նախապայմանների: Այս մասին լրագրողների հետ զրույցում մայիսի 3-ին ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ առաջիկայում սպասվում են հանդիպումներ խմբակցությունների հետ: Ակնկալվող փոփոխությունների մասին նա չշտապեց մանրամասնել՝ նշելով, որ հիմա դեռ թեկնածու է. կընտրվի վարչապետ, բոլոր հարցերը կքննարկվեն:

Նշենք, որ մայիսի 3-ին Ազգային ժողովի 41 պատգամավորի ստորագրությամբ Նիկոլ Փաշինյանն առաջադրվել է վարչապետի թեկնածու:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ