ԱԺ 3՝ «Ելք», «Ծառուկյան» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների 41 պատգամավորի ստորագրությամբ, Նիկոլ Փաշինյանն առաջադրվել է վարչապետի թեկնածու։ Հիշեցնենք, որ Փաշինյանի թեկնածությամբ մայիսի 1-ի ընտրությունը տապալվեց:
Այնուհետև, Հանրապետությունում շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին, ՀՀԿ-ն հայտարարություն տարածեց, թե կաջակցի ընդդիմության թեկնածուին ընտրվել:
ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունները հայտարարեցին Փաշինյանին սատարելու մասին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը