02 05 2018

Արցախի նախագահը քննարկել է սահմանային իրավիճակը

Արցախի նախագահը քննարկել է սահմանային իրավիճակը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 2-ին այցելել է պաշտպանության նախարարություն և հանդիպում ունեցել պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ: 

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։ 

Քննարկվել են երկրի պաշտպանունակությանը վերաբերող տարբեր հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել ադրբեջանա-ղարաբաղյան սահմանում տիրող իրավիճակին:  Զեկույցներով հանդես են եկել պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը և այլ պատասխանատուներ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ