01 05 2018

Այս շարժումը չի ավարտվելու վարչապետի ընտրությամբ. Նաիրա Զոհրաբյանը՝ խորհրդարանի ամբիոնից



Ելույթ ունենալով ԱԺ հատուկ նիստում՝ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն ասաց, թե ինչու է իրենց դաշինքը որոշել միանալ ժողովրդական շարժմանը:

«Ծառուկյան դաշինքը միացել է համաժողովրդական շարժմանը, որովհետև այս շարժումն արժանապատիվ հնարավորություն է դուրս գալու համակարգային այս ճահճից, որից վաղուց արդեն անտանելի գարշահոտ էր գալիս և այլևս վերածվել էր բնապահպանական աղետի: Միացել ենք ժողովրդական շարժմանը, որպեսզի մեր երկրում մեկ գիշերվա մեջ այլևս ՀՀՇ-ից չդառնան երկրապահ, հետո Հանրապետական, հետո բոլշևիկ, մենշևիկ, և հիմա էլ երևի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ:

Միացել ենք շարժմանը, որպեսզի երկրում չլինի առաջնորդի կռապաշտություն, որպեսզի այլևս ուսուցչին չսարքեն ընտրակեղծարար ու սերնդապիղծ, որպեսզի այլևս երկրում չլինեն ճնճուղկի հոգով բազեներ, որոնց գերագույն արժեքը դոշին խփած իշխանության զնաչոկն է:

Միացել ենք շարժմանը, որպեսզի այլևս երկրում քաղաքացին չդառնա ընտարական առևտրի առարկա, որի վրա շաբաշի նման շպրտում են 10  հազար դրամ, որպեսզի այլևս երբեք ոչ այս, ոչ էլ որևէ այլ ամբիոնից որևէ նախագահի հասցեին չհնչի ստրկահպատակ քծնանք, որից այս պատերը նեխել են»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ