ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի հետ: Այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Օրակարգում եղել է մեկ հարց՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և ՀՀԿ մասնակցությունը մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրություններին: ՀՀԿ համար առաջնային պետության շահն է, հայրենիքի շահն է և ներքին կայնունությունը:
«Առաջնորդվելով այդ առաջնահերթություններով, ՀՀԿ-ն որոշել է.
Ա. ՀՀԿ խմբակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու:
Բ. ՀՀԿ խմբակցությունը կքննարկվի բոլոր թեկնածուների ծրագրերը և մինչև քվեարկությունը կներկայացնի դիրքորոշումը»:
Էդուարդ Շարմազանովն ասաց, որ փոխվել է քաղաքական իրավիճակ. Հայաստանում ներքաղաքական ճգնաժամ է և այդ պատճառով Հայասատնում նոր իրողություններ են:
«Մեզ համար առաջնայինը ոչ թե կուսակցության, այլ պետության շահն է»,- ասաց Շարմազանովը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը