Բանակցությունները պետք է լինեն առանց լրատվամիջոցների, ազատ խոսակցության արդյունքում, ինչպես բանակցեցին Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը: Այս մասին ապրիլի 27-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի բանակցությունների տապալմանը:
Նա հիշեցրեց, որ իրենք ՀՀ նախագահին կոչ են արել, որպեսզի քաղաքական կոնսուլտացիաներ կազմակերպի. «Մենք բաց ենք բանակցությունների համար և ցանկացած օրակարգային հարց պատրաստ ենք քննարկել: Բայց մենք ուլիտմատումների, պարտադրանքների չենք գնալու և նման բանակցություն անվանված ֆորմատով չենք գնալու»:
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հորդորել է ժողովրդին մայիսի 1-ին՝ վարչապետի ընտրության օրը, հեղեղել Երևանի փողոցները, փակել ԱԺ-ն, Բաղդասարյանն արձագանքեց. «Մենք գնալու ենք սահմանադրական ճանապարհով, եթե դա է իր սահմանադրական ճանապարհը թող ինքը այդպես վարվի»:
Հարցին, թե դա չի՞ տանի բախումների, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ եթե մտավախություն չունենային, վաղուց գնացած կլինեին բախումների:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը