27 04 2018

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արմեն Սարգսյանի և ՀՅԴ ներկայացուցիչների հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արմեն Սարգսյանի և ՀՅԴ ներկայացուցիչների հետ

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպումների մասին:

«Երեկ երեկոյան հանդիպում եմ ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Քննարկել ենք Հայաստանում ստեղծված վիճակը և լուծման հնարավոր ուղիները։  Հ.Գ. Պարոն Սարգսյանն իր հետ բերել էր նաև փաստաթղթեր այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին»։

***

«Երեկ երեկոյան հանդիպում ունեցա ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի և ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ։  Քննարկեցինք ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական վիճակը և լուծման հնարավոր ուղիները»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ