26 04 2018

Դաշնակցականները լքեցին կառավարությունը

Դաշնակցականները լքեցին կառավարությունը

ՀՅԴ կուսակցությունն ապրիլի 25-ին հայտարարեց կոալիցիային իր մասնակցությունը դադարեցնելու մասին:

Ապրիլի 26-ին էլ դաշնակցական նախարարներն ու մարզպետերը հրաժարական տվեցին։

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից տեղեկացնում են, որ տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը, ՀՀ բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը, ինչպես նաև ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ու ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը ներկայացրել են իրենց հրաժարականի դիմումները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ