26 04 2018

Հայ-ռուսական պաշտոնական ու ոչ պաշտոնական քննարկումները շարունակվում են

Հայ-ռուսական պաշտոնական ու ոչ պաշտոնական քննարկումները շարունակվում են

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում է և մտադիր է ոչ պաշտոնական բանակցություններ անցկացնել ռուսական իշխանությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին գրում է «Интерфакс»-ը՝ հղում անելով դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրներին: Համաձայն նրանց, Հայաստանի արտգործնախարարը Մոսկվա է ժամանել ապրիլի 25-ի երեկոյան:

Նախատեսված են մի շարք հանդիպումներ ռուս պաշտոնատար անձանց հետ»:

Բանակցությունների կենտրոնում են լինելու Հայաստանում ներքաղաքական ճգնաժամի և ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետ կապված հարցերը:

Հիշեցնենք, որ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն ապրիլի 26-ի առավոտյան նույնպես մեկնել է Մոսկվա՝ աշխատանքային քննարկումներ ունենալու նպատակով: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ