Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, այս մասին հաղորդում է թուրքական «Յենի Աքըթ» պարբերականը:
Հայտնի է, որ Ալիևին ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Երկու նախագահները առանց լրագրողների ներկայության համատեղ ճաշի են մասնակցել փակ դռների ետևում:
Իսկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը մոտ ապագայում կիրականացնեն նոր համատեղ նախագծեր: Նրա խոսքով` Բաքվի և Անկարայի համար առաջնահերթություն է ազգային արժույթով վճարումներ կատարելը:
Ղարաբաղյան հիմնահարցի մասին էլ Էրդողանն ասել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին:
Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության խորհրդի հերթական նիստում ստորագրվել են երկկողմ համագործակցության մի շարք փաստաթղթեր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը