Վաղը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և Ելք-ի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև նախատեսված բանակցությունները տեղի չեն ունենա: «Բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն այն կետերի շուրջ, որոնք հայտարարվել էին՝ իշխանության խաղաղ փոխանցման օրակարգը, ԱԺ արտահերթ ընտրությունները:
ՀՀԿ-ն չի կարող լինել ժամանակավոր կառավարության առաջին դեմքը: Միայն այս օրակարգի շուրջ կարող են լինել բանակցություններ: Որևէ այլ օրակարգ քննարկելի չէ մեզ համար»,- ասաց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության խոսնակ Տիգրան Ավինյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը