Ապրիլի 22-ի երեկոյան բազմամարդ հանրահավաք տեղի ունեցավ Երևանի Հանրապետության հրապարակում:
Հիմնական ելույթ ունեցողներն արվեստի երիտասարդ գործիչներ էին և հանրությանը քիչ ծանոթ երիտասարդներ: Պատճառն այն է, որ շարժման ղեկավար կազմը ձերբակալված է:
Ելույթ ունեցողները կոչ արեցին կրկնել նույն մարտավարությունը՝ առավոտյան 8:15-ից փակում են բոլոր փողոցները, դասադուլ և գործադուլ անում: Անկախ նրանից, թե ձերբակալվածներն ովքեր են, ելույթ ունեցողները կոչ արեցին չընկրկել, նույն թափով շարունակել, երեկոյան 19:00-ին էլ հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հանրահավաքի: Գործողությունները շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ Սերժ Սարգսյանը հրաժարական չի տվել:
Կոչ արեցին ոչ մի դեպքում բախումների չգնալ ոստիկանության հետ:
Նաև կոչ արեցին երեկոյան 22:00-ից հետո չմնալ փողոցում՝ սադրանքներից խուսափելու համար:
Հիշեցնենք, որ ձերբակալվել են հավաքների կազմակերպիչներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը, Դավիթ Սանասարյանը, Տիգրան Ավինյանը, Արմեն Գրիգորյանը և այլք:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը