18 04 2018

ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն՝ բողոքի ցույցերի մասին



«Դրսում խոհեմության կոչ կանեի, Աստված չանի լուրջ միջադեպեր լինե: Մարդիկ իրենց իրավունքն են իրացնում, բայց այն օրակարգը, որ ձևավորել են, այսօրվա օրակարգ չէ»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով բողոքի ակցիաներին:

ՀՀԿ խմբակցության անդամ Գալուստ Սահակյանն էլ ասաց, թե ամենաշատ ձայներ տված քաղաքացիները փողոցում կանգնած չեն: Հարցին, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանի աջակիցներն էլ ցույց չեն անում՝ ի աջակցություն նրա, պատասխանեց, որ ընտրությունն Ազգային ժողովում է, ոչ թե փողոցում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ