Human Rights Watch միջազգային իրավապաշտպն կազմակերպությունը կոչ է արել Հայաստանի իշխանություններին չխոչընդոտել խաղաղ ցուցարարների ազատ հավաքներն ու ցույցերը:
«Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում Human Rights Watch մարդու իրավունքների միջազգային կազմակերպության Հարավային Կովկասի գծով տնօրեն Գիորգի Գոգիան անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին:
«Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կամակերպությունը ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զրագացումներին և բողոքի ցույցերին: Ցավոք սրտի, Հայաստանը ունի ազատ հավաքների և խաղաղ ցուցարարների բողոքի ցույցերը խոչընդոտելու և ցուցարարների հանդեպ անհամաչափ ուժ կիրառելու պատմություն, ինչը կրկնվեց նաև այս անգամ:
Այդ պատճառով մենք չափազանց մեծ ուշադրությամբ հետևում ենք Հայաստանի ներքաղաքական զարգացումներին և կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին չխոչընդոտել խաղաղ ցուցարարների ազատ հավաքներն ու ցույցերը: Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին հարգել ստանձնած միջազգային պարտավորությունները:
Մենք արդեն արձանագրել ենք, որ ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է նետել ցուցարարների ուղղությամբ: Իրավապահ մարմինները պետք է զերծ նման նռնակների օգտագործումից: Թեև դրանք որպես այդպիսին ոչ մահաբեր ազդեցության նռնակներ են, դրանք է կարող են լուրջ վնաս հասցնել և լուրջ հետևանքներ ունենալ մարդու առողջության համար»,- նշել է Գիորգի Գոգիան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը