Հանրապետության հրապարակում բազմամարդ հանրահավաք անցկացրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա հայտարարեց, որ շարունակում են նույն մարտավարությամբ, պարզապես՝ ավելի լայն: Ապրիլի 18-ին կոչ արեց Ֆրանսիայի հրապարակում հավաքվել առավոտյան 10-ից և սկսել բողոքի ակցիաները՝ փողոցի փակումները, շենքերի շրջափակումները՝ մայրաքաղաքի մի ծայրից մյուսը, փակել բոլոր մայրուղիները: Փաշինյանը հայտարարեց, որ գյուղերում և քաղաքներում ևս սկսում են փողոցների փակումներ, պետական գերատեսչությունների շրջափակումը:
«Առաջիկա օրերին մենք կձևավորենք ՀՀ-ում ժողովրդական, թավշյա հեղափոխության կոմիտե, որը կղեկավարի այս շարժումը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Կարևոր է, ըստ Փաշինյանի, ցանցային գործելակերպը՝ ժողովուրդն ինքկնակազմակերպվի և իրենք իրենց փակեն փողոցներ և ակտիվություն ցուցաբերեն:
Ինչ վերաբերում է հանրահավաքը Հանրապետության հրապարակում անցկացնելուն, Փաշինյանն այսպես մեկնաբանեց. «Մենք տեղափոխվել ենք Հանրապետության հրապարակ՝ ցույց տալու համար, որ Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի, ՀՀ քաղաքացին գոյություն ունի, և Հանրապետության ամենամեծ հրապարակը լեցուն է ընդդեմ Սերժ Սարգսյանի և ընդդեմ Հանրապետական կուսակցության»
Դիմելով Սփյուռքահայ մավորականներին՝ Սերժ Թանկյանին, Արսինե Խանջյանին, Շառլ Ազավուրին, նրանց Նիկոլ Փաշինյանը հրավիրեց Հայաստան՝ պայքարին միանալու՝ իր խոսքով՝ հեղափոխությունն ամբողջացնելու համար:
Նաև շնորհակալություն հայտնեց այն սփյուռքահայերին, որոնք պայքարի շարունակման համար գումարներ են փոխանցում, սակայն կոչ արեց գումարի փոխարեն իրենք գան:
Հանրահավաքն ավարտվեց երթով:
Ապրիլի 17-ի դեպքերի ժամանակագրությունը՝ այստեղ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը