Ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության բողոքի ցույցի մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարժվում էին Ազգային ժողով: Ոստիկանները մի քանի շարք պատ էին կազմել՝ զինված վահաններով, մահակներով, տեխնիկայով: Սահմանադրական դատարանից սկսած՝ նաև փշալար էր կազմված:
Նիկոլ Փաշինյանը Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանից պահանջեց թույլ տալ իրեն՝ որպես ԱԺ պատգամավոր, մուտք գործել ԱԺ շենք, իր խմբակցության մյուս պատգամավորներին ևս, ինչպես նաև քաղաքացիներին, ովքեր իր մոտ ընդունելության են եկել:
Սկսվեց բախում ոստիկանների և ցուցարարների միջև:
Առաջին պատնեշը ճեղքելուց հետո ցուցարարները հասան փշալարերին:
Ոստիկանները հատուկ միջոցների կիրառեցին:
Ցուցարարների մեջ կան ոստիկանական գործողությունների պատճառով վիրավորներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը