12 04 2018

Երկու բարձրաստիճան պաշտոնիայի հրաժարական

Երկու բարձրաստիճան պաշտոնիայի հրաժարական

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Նադիա Շեդլոուն հրաժարական է տվել: Այս մասին հայտնում է «RBC»-ն: Շեդլոուն կկատարի իր պարտականությունները  մինչև ապրիլի 27-ը: Վարչակազմը շնորհակալություն է հայտնել Շեդլոուին ծառայության և առաջնորդական հատկանիշների համար, որոնք նա դրսևորել է նախագահի America first ազգային անվտանգության ռազմավարության մշակման մեջ:

Հրաժարականի պատճառները, սակայն, չեն նշվում:

 

Հրաժարական է տվել նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հայկական հանձնախմբի անդամ Փոլ Ռայանը:

«Ինձ համար մեծ պատիվ էր ծառայել որպես խոսնակ: Այժմ իմ երեք երեխաների հետ պատրաստվում եմ նոր առաջնահերթություններ սահմանել: Ես մտադիր եմ իրականացնել իմ լիազորությունները մինչև վերջ, ինչպես և արել եմ ընտրվելիս, սակայն հունվարից ես կլքեմ պաշտոնս՝ թողնելով այն պայծառ ապագայով բարի ձեռքերում»,- Twitter–ում գրել է Ռայընը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ