ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրված Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը կայանալու է մայիսի 7-ին:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, զեկույցով հանդես գալով Պետդումայում, հայտարարել է, որ տվյալ զեկույցը կդառնա վերջինն այս կառավարության համար, քանի որ մայիսի 7-ին կայանալիք նախագահի երդմնակալությունից հետո կառավարությունը վայր կդնի լիազորությունները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահական ընտրությունները կայացել են մարտի 18-ին, ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը հաղթանակ է տարել 76,69 տոկոս ձայնով: ՌԴ ԿԸՀ տվյալների համաձայն՝ նրա օգտին է քվեարկել ավելի քան 56,4 միլիոն մարդ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը