04 06 2023

Այս երրորդը, որ ծափ է տալիս, մասնակից չէ՞ պլանավորված պատերազմին

Այս երրորդը, որ ծափ է տալիս, մասնակից չէ՞ պլանավորված պատերազմին

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկար Թուրքիայի նախագահ Էրդողանի երդմնակալությունից, որտեղ նաև Նիկոլ Փաշինյանն է և գրել․

«2,5 տարի առաջ, այս երկուսը պայմանավորված ու բնական է՝ լավ պլանավորած հարձակվեցին փոքրիկ Արցախ պետության վրա: Էն հետևի կանգնածը, էս կողմից, իբր երաշխավոր լինելով, ամեն բան թարս արեց, ամենայն հավանականությամբ՝ որ այս երկուսի «գործը» հաջողի: Հիմա, այս երկուսը, որ իրար ձեռք են սեղմում, երրորդը հետևները կանգնած...ուշադրություն էլի...ծափ է տալիս:

Հիմա մարդ կա, ուզում է ասել, որ այդ «պայմանավորվելուն ու պլանավորելուն», այս երրորդը մասնակից չի՞ եղել: Հակառակ դեպքում, ինչի՞ն է ծափ տալիս, էլի, բացատրեք՝ հասկանամ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ