Ապրիլի 17-ին, ժամը 12-ին Ազգային ժողովը կգումարի նիստ և կընտրի Հայաստանի վարչապետ:
Այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ խորհրդարանի հերթական քառօրյայի մեկնարկին:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին տեղի ունեցավ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Նույն օրը կառավարությունը հրաժարական ներկայացրեց: Իսկ օրվա ավարտին վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ վարչապետի ՀՀԿ թեկնածուն կլինի Սերժ Սարգսյանը:
«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի ապրիլի 17-ին` ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»,- ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը