ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Արևմտյան Վիրջինիայում կլոր սեղանին մասնակցելու ժամանակ ցուցադրաբար դեն է նետել իր համար նախապատրաստված ելույթի տեքստը:
«Պետք է իմ մեկնաբանությունները լինեն: Դրանց ընթերցումը 2 րոպե կտևի, սակայն … Չէ՞ որ սա ձանձրալի է, ճի՞շտ է»,- ասել է նա:
Սակայն Թրամփը հարկային քաղաքականությունից խոսելու փոխարեն, ինչին նվիրված էր կլոր սեղանը, անդրադարձել է Մեքսիկայից ապօրինի ներգաղթյալներին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը