28 03 2018

Բացահայտումներ՝ արտաքսված ռուս դիվանագետների մասին

Բացահայտումներ՝ արտաքսված ռուս դիվանագետների մասին

ՌԴ արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը խոստովանել է, որ արևմտյան երկրներից «Սկրիպալի գործի» առնչությամբ արտաքսված ռուս դիվանագետների շրջանում կան հետախուզության աշխատակիցներ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Նրանք մարդիկ են, որոնք պաշտոնապես ներկայացվել են այդ երկրներում որպես Արտաքին հետախուզական ծառայության աշխատակիցներ, որոնք ապահովել են այդ երկրների հատուկ ծառայությունների հետ փոխգործակցությունը, այսպես կոչված, գործընկերային կապի գծով»,- ասել է Արտաքին հետախուզական ծառայության տնօրենը:

Դիվանագետների արտաքսումը պաշտոնյան որակել է որպես կեղտոտ և ցինիկ սադրանք և նշել, որ կհետևի կոշտ պատասխան:

Նարիշկինի խոսքով՝ Արտաքին հետախուզական ծառայությունն ունի հետախուզական գործունեություն վարելու համար լայն գործիքակազմ, որն ապահովում է ՌԴ անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների լուծումը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոպական մի շարք երկրներ և ԱՄՆ-ն արտաքսել էին ռուս դիվանագետներին:  Իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր 23 ռուս դիվանագետի արտաքսելու մասին՝ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման առնչությամբ: Նա հայտարարել էր նաև Ռուսաստանի հետ բարձր մակարդակով կնքված պայմանագրերի չեղարկման մասին: Բացի այդ, չեղարկվել է Մեծ Բրիտանիա այցելելու համար Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ուղարկված հրավերը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ