29 05 2023

Վրաստանի ԱԺ նախագահն ասել է, թե ինչու չեն միանում Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցներին

Վրաստանի ԱԺ նախագահն ասել է, թե ինչու չեն միանում Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցներին

 

«Արևմուտքը չի պատերազմի Վրաստանի համար և կթողնի Թբիլիսիին մեն-մենակ Ռուսաստանի դեմ ռազմական հակամարտության դեպքում»,- հայտարարել է Վրաստանի ԱԺ նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ պատասխանելով «Քվիրիս պալիտրա» թերթի թղթակցի հարցին, թե ինչու Վրաստանը չի միանում ՌԴ դեմ պատժամիջոցներին։

Արևմուտքի քաղաքականությունը, ըստ նրա, երևում է հենց Ուկրաինայի օրինակով․ «Մենք նայում ենք Ուկրաինային և տեսնում ենք, որ ոչ ոք Ուկրաինայի ժողովրդի կողքին չի մարտնչում կամ նրա փոխարեն։ Առավելագույնը, ինչ կարող է անել Արևմուտքը, զենք տալն է։ Նրանք զենքերը տեղադրում են ուկրաինական հողի վրա, և հեղեղվում է միայն ուկրաինացիների արյունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ