28 03 2018

Կիմ Չեն Ընի առաջին արտասահմանյան այցը՝ պաշտոնը ստանձնելուց ի վեր



Մարտի 25-28-ը Կիմ Չեն Ընը կնոջ հետ ոչ պաշտոնական այց է կատարել Չինաստան, որը գաղտնի էր պահվում: Կիմ Չեն Ընը նշել է, որ այցելել է Չինաստան, որպեսզի անձամբ շնորհավորի Սի Ցզինպինին Չինաստանի ղեկավարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:

Երկու ղեկավարները քննարկել են աշխարհում և իրենց տարածաշրջանում քաղաքական օրակարգի գլխավոր թեմաները, Չինաստան-Հյուիսային Կորեա հարաբերությունները:

Սի Ծինփինը հանդիպման ժամանակ նշել է, որ Պեկինը ցանկանում է համագործակցել Փհենյանի հետ, միասին շարժվել առաջ, երկարաժամկետ ու առողջ հարաբերություններ հաստատել երկրների միջև՝ այդպիսով հիմք դնելով տարածաշրջանում հանգստության, կայունության հաստատման և զարգացման համար:

Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը հույս է հայտնել, որ իր առաջին անձնական հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ կնպաստի Կորեական թերակղզում խաղաղությանն ու կայունությանը, ինչպես նաև երկու երկրների բարեկամությանը: Հյուսիսային Կորեայի առաջնորդը վերահաստատել է, որ պատրաստ է մայիսին հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Նշենք, որ Չինաստան ուղևորությունն իշխանության գալուց՝ 2011 թվականից ի վեր Կիմ Չեն Ընի առաջին արտասահմանյան այցն է: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ