16 03 2018

ԱՄՆ կոնգրեսականների մի մասը կոչ է անում մեծացնել Հայաստանին և Արցախին տրվող ֆինանսական օգնությունը

ԱՄՆ կոնգրեսականների մի մասը կոչ է անում մեծացնել Հայաստանին և Արցախին տրվող ֆինանսական օգնությունը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 36 անդամ միացել է Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնին՝ կոչ անելով սատարել Արցախի և Հայաստանի համար 2019 ֆինանսական տարում 70 միլիոն դոլարի օգնության փաթեթին: Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Հայ դատի ամերիկյան հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի և աջակցության համար:

Հանձնախումբը 6 միլիոն դոլար է խնդրել տրամադրել Արցախին՝ ականազերծման և հաշմանդամների օգնության համար, 4 միլիոն դոլար՝ խաղաղության աջակցման համար, ինչպես նաև 30 միլիոն դոլար Հայաստանին՝ որպես տնտեսական օգնություն` 10 միլիոն դոլար՝ որպես ռազմական օգնություն, 20 միլիոն դոլար՝ որպես Միջին Արևելքից փախստականների ընդունման համար օգնություն:

Հանձնախումբը նաև խնդրել է ռազմական օգնություն չտրամադրել Ադրբեջանին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ