14 03 2018

ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնանկության պատճառը նախագահի հետ տարաձայնություններն են

ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնանկության պատճառը նախագահի հետ տարաձայնություններն են

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Ռեքս Թիլերսոնին պետքարտուղարի պաշտոնից հեռացնելու պատճառը:

Ըստ նրա՝ կան տարաձայնություններ, որոնցից գլխավորն Իրանի հետ միջուկային ծրագիրն է:

«Նայեք Իրանի հետ գործարքին: Ես կարծում եմ, որ այն սարսափելի է: Նա կարծում է, որ այն լավ է: Ես դեռ ավելի վաղ էի ցանկանում այն խզել կամ դրա հետ ինչ-որ բան անել, նա փոքր-ինչ այլ կերպ էր մտածում: Մենք նրա հետ տարբեր կերպ էինք մտածում»,- ըստ interfax-ի՝ ասել է Թրամփը լրագրողներին:

Թրամփն ասել է, որ Թիլերսոնին փոխարինող Մայք Պոմպեոյի հետ նա համանման մոտեցումներ ունի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ