ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ստորագրել է արձանագրություն, որի համաձայն դադարեցվել են ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի լիազորությունները։ ԱԺ նախագահը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում առաջադրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը:
Հրայր Թովմասյանն ԱԺ նախոր քառօրյայի ժամանակ ընտրվեց ՍԴ անդամ, հաջորդ քառօրյայի ընթացքում էլ կընտրվի ՍԴ նախագահ:
Գագիկ Հարությունյանն էլ ղեկավարում է բարձրագույն դատական խորհուրդը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը