Շվեդիայի ԱԳ նախարար Մարգոտ Վալստրյոմի հրավերով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 12-13-ը պաշտոնական այցով կմեկնի Ստոկհոլմ։
Այցելության ընթացքում նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Շվեդիայի գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։
ԱԳՆ լրատվականը հայտնում է, որ Ստոկհոլմում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի նաև Շվեդիայի առաջատար վերլուծաբանների և փորձագետների հետ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը