05 03 2018

Սա ուղղակի վայրագություն է. Լապշինը՝ Ադրբեջանի հակահայկական քարոզչության մասին

Սա ուղղակի վայրագություն է. Լապշինը՝ Ադրբեջանի հակահայկական քարոզչության մասին

Բլոգեր Ալեքսանդր Lապշինը, որն Արցախ այցելելու համար մի քանի ամիս բանտարկված մնաց Ադրբեջանում, վայրագություն է որակել տեսանյութը, որտեղ ադրբեջանցի ուսուցիչը, ինչպես բլոգերն է նշել, փոքրիկ երեխաներին ուղղակիորեն սովորեցնում է ատել հայերին :

«Ես ապրել եմ տարբեր երկրներում՝ Ռուսաստան, Իսրայել, Վրաստան, Ուկրաինայում: Այս երկրներից յուրաքանչյուրը ինչ-որ կոնֆլիկտ կամ տարածքային վեճեր ունի իր հարևանների հետ, բայց օրինակ, Իսրայելում երբեք չեն սովորեցնում և քարոզում, որ բոլոր արաբները թշնամիներ են: Ոչ էլ Ուկրաինայում և Վրաստանում չեն ասում, որ զավթիչ ռուսները թշնամիներ են: Ես ուղղակի ապշած եմ, քանի որ ինչպես երևում է տեսանյութից, դպրոցը Բաքվի կարելի է ասել էլիտար դպրոցներից է, քանի որ դասը ռուսերենով է անցկացվում»,- այս մասին գրում է բլոգերը իր ֆեյսբուքյան էջում:

Նշենք, որ սա Ադրբեջանի հակահայկական քարոզչության առաջին դեպքը չէ, համացանցում պարբերաբար հայտնվում են նմանօրինակ բովանդակությամբ տեսանյութեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ