02 03 2018

ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի կենսագրությունը

ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի կենսագրությունը

Մարտի 2-ին Ազգային ժողովի պատգամավորները փակ գաղտնի քվեարկությամբ նախագահ ՀՀ ընտրեցին Արմեն Սարգսյանին: 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցում էր 101-ը: Նրանցից 90-ը քվեարկեցին կողմ:

Արմեն Սարգսյանը ելույթում շնորհակալություն հայտնեց բոլորին՝ անկախ կողմ և դեմ քվեարկելուց:

 

Ստորև ներկայացնում ենք ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի կենսագրությունը:

Արմեն Սարգսյանը ծնվել է 1953թ. հունիսի 23-ին, Երևանում, Հայաստան։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

 

Կրթությունը

Երևանի պետական համալսարան, տեսական ֆիզիկա և մաթեմատիկա մասնագիտություն:

 

Աշխատանքային փորձը

1976-1984 Երևանի պետական համալսարան, Ֆիզիկայի դասախոս, դոցենտ, Համալսարանի տեսական ֆիզիկայի Կոմպլեքս համակարգերի համակարգչային մոդելավորման բաժնի հիմնադիր:

1984-1985, 1989-1991 Օտարերկրյա հետազոտող, իսկ այնուհետև դասախոս Քեմբրիջի համալսարանում, Լոնդոնի համալսարանի Մաթեմատիկայի ինստիտուտում:

1991-1995 ՄԹ-ում Հայաստանի դեսպան:

1991-1999 Եվրոպայի ավագ դեսպան, դեսպան Եվրոպական Միությունում, Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքեմբուրգում և Վատիկանում:

1995-1996 ԵՄ-ում ՀՀ Առաքելության ղեկավար:

1996-1997 Հայաստանի Հանրապետության վարչապետ:

1998-1999 Վերանշանակում ՄԹ-ում Հայաստանի դեսպան:

1993-2000 Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի նախագահի և ՎԶԵԲ կառավարչի հատուկ խորհրդատու:

2000 – Eurasia House International –ի հիմնադիր նախագահ:

2001-2011 Քեմբրիջի համալսարանի Ջաջ բիզնես դպրոցում Եվրասիական կենտրոնի հիմնադիր և տնօրեն:

2002 Ամենամյա Եվրասիական մեդիա ֆորումի (Astana) հիմնադիր:

2003 Քեմբրիջի համալսարանում Տարեկան ազդեցիկ կոնֆերանսի հիմնադիր:

2001-2013 British Petrolium, Alcatel, Telefonica ընկերությունների գլխավոր խորհրդատու, Բանկ օֆ Ամերիկա Մերիլ Լինչի և այլ միջազգային ընկերությունների ավագ խորհրդատու:

 

Պատվավոր և գործադիր պաշտոններ

Էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահ (WEFForum):

Արևելք արևմուտք ինստիտուտի (EWI) փոխնախագահ:

Եվրոատլանտյան անվտանգության նախաձեռնության հանձնաժողովի համանախագահ (Էներգետիկ անվտանգության նախագահ):

Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի հիմնադիր նախագահ:

Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի (GLF) խորհրդի անդամ:

Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի խորհրդի անդամ:

Չիկագոյի համալսարանի հանրային քաղաքականության ուսումնասիրությունների Հարրիսի դպրոցի խորհրդի անդամ:

Ջոն Սմիթ Հիմնադրամ, Լոնդոն, ՄԹ, հոգաբարձու:

Միջազգային տնտեսական ալիանս, համաշխարհային առաջնորդության խորհրդի անդամ:

Պատվավոր ավագ հետազոտող մաթեմատիկական գիտությունների դպրոցում, Քուին Մարի և Վեստֆիլդ քոլեջ, Լոնդոնի համալսարան:

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր:

 

Պարգևներ

1997՝ Սուրբ Գրիգոր Մեծ պարգև Նորին Սրբություն Հովհաննես Պողոս Երկրորդ պապից:

2008՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մեդալ, Ամենայն Հայոց կաթողիկոս Նորին Սրբություն Գարեգին Երկրորդից:

Հեղինակ է բազմաթիվ ակադեմիական հոդվածների և հրապարակումների տեսական ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, համակարգչային մոդելավորման, քաղաքագիտության և անցումային տնտեսության ոլորտներում։ Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ