01 03 2018

Հայաստանին և Արցախին տրամադրել 70 միլիոն դոլար. Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի առաջարկը Սենատին

Հայաստանին և Արցախին տրամադրել 70 միլիոն դոլար. Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի առաջարկը Սենատին

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) նամակ է հղել Սենատի՝ 2019 ֆինանսական տարվա համար արտաքին օգնության մասին օրենքի նախագծի մշակմամբ զբաղվող հանձնաժողովին, որում նշվում է Հայաստանին և Արցախին 70 միլիոն դոլար հատկացնելու անհրաժեշտության մասին:

«Ֆինանսական օգնությունն անհրաժեշտ է Արցախի ականազերծման և վերականգնման, շփման գծի երկայնքով կրակի արձակման վայրը որոշող հատուկ համակարգեր տեղակայելու վերաբերյալ ԱՄՆ կոնգրեսականներ Էդ Ռոյսի և Էլիոթ Էնգելի առաջարկի իրականացման, ԱՄՆ-ի և Հայաստանի միջև տնտեսական և ռազմական կապերն ընդլայնելու և երկրին՝ որպես Մերձավոր Արևելքից փախստականների համար տարածաշրջանային ապաստան աջակցելու համար»,- նշված է նամակում:

Հաղորդվում է, որ բաց նամակն ուղարկել է ԱՄՆ սենատի հանձնաժողովին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի օրենսդրական հարցերով տնօրեն Րաֆֆի Քարաքաշյանը:

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, մասնավորապես, 6 միլիոն դոլար է խնդրել տրամադրել Արցախին՝ ականազերծման և հաշմանդամների օգնության համար, 4 միլիոն դոլար՝ խաղաղության աջակցման համար, ինչպես նաև 30 միլիոն դոլար Հայաստանին՝ որպես տնտեսական օգնություն, 10 միլիոն դոլար՝ որպես ռազմական օգնություն, 20 միլիոն դոլար՝ որպես Միջին Արևելքից փախստականների ընդունման համար օգնություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ