Ընդունենք, թե ոչ, «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման հերոսները եւ դրա հանդիսատեսներն ապրում են մեր միջավայրում, դա մեր իրականության մի մասն է։
2018-ին «Կիսաբաց լուսամուտների» հերոս ընտանիքներից մեկը դարձել է իշխանություն, եւ հենց այդ ժամանակվանից մենք դիտում ենք այդ հաղորդման հերթական սեզոնները, որոնք նկարահանվում են Պռոշյան փողոցի առանձնատանը, կառավարության շենքում, մինչ այդ Բաղրամյան 26-ում։ Մեզ ցուցադրում են խոհանոցները' ձվաձեղ սարքելուց, սանհանգույցը, ընտանեկան փոդքաստը, իրենց առօրյան' գիրք կարդալը, միասին հեռուստացույց դիտելը, իրենց հագուստների ֆոտոսեսիաները, անգամ անկողինը...։
Ֆոտոսեսիաների արանքում Արցախի պատերազմն ենք դիտում, Բաքվի դատավարությունը, Էրատո ջոկատի հերոսական մարզումները, զինվորների դիակներով լի դիահերձարանը ...։ Արդենք մենք էլ հանդիսատեսից այդ Շոուի մասնակիցներն ենք դարձել։
«Կիսաբաց լուսամուտներ» մեզ մինչ 2018-ն էին ընտելացնում, երեւի մի բան գիտեին, այսօր ուղղակի Շոուի մասշտաբներն են փոխվել։
Էս գժանոցը պետք է կանգնեցնել, Stop!!!
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը
«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանը գրում է․